Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս մասին հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Այս պահի դրությամբ ունենք 7 զոհ:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով կա 6 զոհ, 56 տուժած: Անհետ կորած է համարվում 19 քաղաքացի։













