Այս պահի դրությամբ փլատակներից քաղաքացի դուրս չի բերվել։ Այս մասին ԱԻՆ խոսնակը գրել է․
«Տեղեկատվություն է տարածվում, որ փլատակներից քաղաքացի կամ քաղաքացիներ են դուրս բերվել։ Հայտնում եմ, որ փլատակներից լսվել է ձայն, այդ հատվածում ևս աշխատանքներ են իրականացվում քաղաքացուն կամ քաղաքացիների դուրս բերելու ուղղությամբ։
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել»։













