Լրահոս 24/7
16.08.2022

Որոնողական աշխատանքներում ընդգրկված է Կարմիր խաչի 50 անդամ

Որոնողական աշխատանքներում ընդգրկված է Կարմիր խաչի 50 անդամ

Երեք օրվա ընթացքում Հայկական կարմիր խաչ ընկերությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո հոգեբանական աջակցություն է ցուցաբերել 140 անձի, առաջին բուժօգնություն է ստացել 110 մարդ։

Այս մասին այսօր «Սուրմալու»-ի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական կարմիր խաչի գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

«Եթե նախորդ երկու օրվա ընթացքում 120 հոգի էր դիմել մեզ՝ հոգեբանական աջակցություն ստանալու համար, գիշերվա ընթացքում 20 հոգի է դիմել։ Դիմում են տուժածների հարազատները հիմնականում, նաև ովքեր տեղում աշխատում են՝ փրկարարները, կամավորները, որոնք նույնպես խնդիրներ են ունենում։ Անմիջապես աշխատանքները սկսելու պահից մենք այստեղ ենք, պետք է լինեինք այստեղ»,- ասաց նա։

Այս պահի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներում ընդգրկված է Կարմիր խաչի 50 ներկայացուցիչ, նրանցից 20-ը ներգրաված են որոնողական աշխատանքներում։ Եղիազարյանի խոսքով՝ տեղում իրականացվող աշխատանքը դժվար է, երբեմն ընկերության կամավորները նույնպես ունենում են հոգեբանական խնդիրներ։

«Ծանր է տեսնել տուժածների, անհետ կորածների հարազատներին նման վիճակում։ Փրկարարները նույնպես ծանր աշխատանքն են իրականացնում, և մենք պետք է աջակցենք նրանց՝ հնարավորինս օգտակար լինելու համար»,- նշեց նա։

Կարմիր խաչի գործադիր տնօրենը նաև արձագանքեց երեկվանից շրջանառվող այն լուրերին, թե տեղում որոնողական աշխատանքներ իրականացնող կամավորները փլատակներից ձայներ են լսել։ Եղիազարյանի խոսքով՝ Հայկական կարմիր խաչ ընկերության կամավորները նման լուրի չեն տիրապետում։

«Հայկական կարմիր խաչի կամավորները նման լուր չեն լսել, մեր կամավորները ոչ մի տեսակի ինֆորմացիա չեն կարող տալ, որպեսզի չբորբոքեն հարազատների վերքերը։ Ինձ ասել են, որ կամավորներ եղել են, որոնք ինչ-որ ձայներ են լսել։ Սակայն դա բացատրվում է նրանով, որ երբ նկուղում էին աշխատանքներ իրականացնում, ձայնը արձագանքում էր այնտեղ, ու տպավորություն է ստեղծվում, թե այլ ձայներ են լսվում։ Ցավոք, նման լուր չունեցանք»,- հավելեց նա։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է