Գյումրիում ահազանգը է ստացվել տեղի տարածքային հարկային տեսչությունում պայթուցիկի տեղադրման մասին:
Ինչպես «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, այս պահին տարածքը սահմանազատված է, և սակրավորները որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Վերջինիս խոսքով՝ երեկ ևս ահազանգ է եղել նույն կառույցում պայթուցիկ նյութի առկայության վերաբերյալ, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է։













