Լրահոս 24/7
16.08.2022

Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել ՀՀ վարչապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել ՀՀ վարչապետին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցական հեռագրեր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի՝ հրավառության պահեստի պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի պաշտոնական կայքը:

Ըստ patriarchia.ru-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր ցավակցական հեռագրում Ռուսաստանի հոգևոր առաջնորդը նշել է, որ խոր ցավով է ընդունել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության մասին տեղեկությունը, մասնավորապես այն, որ հրդեհը և շենքի փլուզման հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան:

«Խորապես կարեկցում եմ եղբայրական Հայաստանի ժողովրդին և խնդրում եմ անկեղծ ցավակցությունս փոխանցել բոլոր նրանց, ում առնչվել է այս սարսափելի դժբախտությունը, հատկապես նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին և մտերիմներին: Ուզում եմ վստահեցնել Ձեզ, որ Ռուս Ուղղափառ Եկեղեցին, ի դեմս Երևանյան-Հայաստանյան թեմի հոգևորականների և աշխարհականների, պատրաստ է բարոյական աջակցություն ցուցաբերել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Թող բարերար Տերը ողորմությամբ ընդունի հանգուցյալների հոգիները, մխիթարի սգավորներին և շուտափույթ ապաքինում շնորհի տուժածներին», – նշված է Կիրիլ Պատրիարքի ցավակցական ուղերձում:

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը եղբայրական ուղերձ է հասցեագրել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ անկեղծ ցավակցություն հայտնելով ողջ հայ ժողովրդին տեղի ունեցածի կապակցությամբ և հույս հայտնելով, որ Ամենաողորմած Արարիչը հանգստություն կպարգևի զոհվածների հոգիներին, շուտափույթ ապաքինում կշնորհի վիրավորներին և կմխիթարի սգավորներին:

Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 16 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կան նաև անհետ կորածներ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է