Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնը երկրի բնակչությանը նախազգուշացրել է «Լեկիմա» փոթորկի մոտենալու մասին:
Հորդառատ անձրևների և մոտեցող փոթորիկի պատճառով հայտարարվել է վտանգավորության կարմիր աստիճան: Օդերևութաբանների հաղորդմամբ՝ «Լեկիման» Չինաստանի ափերին կհասնի վաղը՝ օգոստոսի 10-ին: