«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ի պայթյունից բռնկված հրդեհը օգոստոսի 16-ին՝ ժամը 17։49-ին մարվել է հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)», – նշված է ԱԻՆ հաղորդագրությունում։
ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝
1․ Գագիկ Կարապետյան
2․ Վանիկ Ամիրխանյան
3․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։
Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել «911» թեժ գիծ։













