Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում ամբողջ գիշեր առանց դադարի իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
«Այժմ էլ աշխատանքներն ընթանում են: Ներկայում որոշակի հովացման գործընթացներ ենք կատարում: Ինչպես գիտեք, դեռ ունենք երկու անհետ կորած քաղաքացի, սակայն 16 մահացած անձանցից մեկը նույնականացված չէ: Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք մեկ անհետ կորած:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում: Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ, որոնողական աշխատանքներն իրականացվելու են այդ հատվածում:
Մասնագետներ են հրավիրել սեյսմիկ ծառայությունից, մասնավոր ընկերությունից, խորհրդատվություն է իրականացվում հասկանալու համար, թե ինչպես շարունակեն աշխատանքները, որ հավելյալ վնասներ չլինեն:
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…