Լրահոս 24/7

Հրավառությունների կազմակերպման կարգի խստացման նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. Ավինյան

Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոն էր եկել ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Անդրադառնալով առևտրի կենտրոնում եղած դեպքին, Ավինյանը նշել է, որ պետք է կարողանանք հրաժարվել մասնավոր միջոցառումների ժամանակ հրավառություններ անելու մշակութից, քանի որ դրանք ոչ միայն խախտում են մոտակայքում ապրող մարդկանց անդորրը, այլեւ մեծ վտանգ են ներկայացնում։

«Որոնողական աշխատանքները գրեթե ավարտին են հասնում։ Ընդամենը մեկ անհետ կորած անձ կա: Կոնկրետ տեղանքը արդեն ֆիքսված է և այդ հատվածում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Տեղի ունեցած ողբերգությունը կարծում եմ՝ շատ սթափեցնող և ցավալի բան էր, որը տեղի ունեցավ, և սա առիթ է տալու մտածելու նմանատիպ նյութերի պահպանման վերաբերյալ, սա առիթ է տալու մտածելու մեր մշակույթում, մեր ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառության օգտագործման մասին»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Նախկին փոխվարչապետը հայտնել է նաև, որ հարցը քննարկել է իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, և հարցը արտահերթ կերպով կքննարկվի սեպտեմբերին գումարվող նստաշրջանում.«Մենք ուղղակի պետք է գիտակցենք, որ պարտադիր չէ մեր մասնավոր միջոցառումներին մասնակցեն շրջակա 10 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքացիները, հատկապես, որ նրանց թվում կան ծերեր և մանկահասակ երեխաներ։ Անգամ, եթե այդ պայթյունները լինում են մինչև ժամը 23։00-ն, խախտում են այդ քաղաքացիների անդորրը։ Այստեղ միայն ժամերի հարցը չէ»:

Վերջինիս կարծիքով այս պայթյունը որևէ տեռորիստական ակտի հետ կապ չունի.«Քրեական գործը կարծում եմ կբացահայտի՝ ինչ է տեղի ունեցել, բայց մոտավորապես 4 տոննա հրավառական նյութերի պահպանումը որևէ մի տեղ և մի փոքր կայծը նմանատիպ հետևանքներ կարող է ունենա»:

Հարցադրմանն ինքն այսօր այստեղ է որպես իշխող ուժի քաղաքապետի թեկնածո՞ւ, Տիգրան Ավինյանը պատասխանել է.«Այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ, ինչպես նաև որպես ՔՊ քաղաքապետի թեկնածու»:

Թիվ 1

Recent Posts

Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա. աշխարհաքաղաքական խաղը մտնում է նոր փուլ

Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…

4 hours ago

Ամենահարմար պահն է, որպեսզի Արցախի ԱԺ-ն հրատապ դիմի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…

5 hours ago

Ադրբեջանը շարունակում է նոր նախապայմաններ ներկայացնել․ Միրզոյան

Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…

5 hours ago

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 ավագ դպրոցի նորակառույց մարզադահլիճ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…

7 hours ago

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…

7 hours ago

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…

9 hours ago