Լրահոս 24/7
17.08.2022

Գերմանիան կանխատեսում է, որ ՌԴ-ից գազի դադարեցման դեպքում գազը կբավականացնի երկուսուկես ամիս

Գերմանիան կանխատեսում է, որ ՌԴ-ից գազի դադարեցման դեպքում գազը կբավականացնի երկուսուկես ամիս

Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլլերը Bloomberg-ին ասել է, որ եթե մինչև նոյեմբեր Գերմանիան լցնի գազի պահեստարանների 95%-ը, ապա այդ ծավալները կբավականացնեն երկուսուկես ամսվա համար՝ Ռուսաստանից գազամատակարարման ամբողջական դադարեցման դեպքում։

Այժմ գազապահեստարանները 77%-ով լցված են։ Գերմանիան նախատեսում է մինչև հոկտեմբեր լրացնել 85%-ը, սակայն Մյուլլերն ասաց, որ դա դժվար կլինի անել սովորականից ավելի ցուրտ աշնանային կանխատեսումների և մատակարարման հետագա խափանումների դեպքում: Նա դժվար իրագործելի նպատակ է անվանել մինչև նոյեմբեր պահոցները 95%-ով լցնելը, քանի որ դրանցից մի քանիսը համալրելու համար ավելի երկար ժամանակ է պահանջվում:

«Ես չեմ կարող ձեզ խոստանալ, որ նոյեմբերին Գերմանիայում բոլոր պահեստարանները 95%-ով լցված կլինեն՝ նույնիսկ առաջարկի և պահանջարկի լավ պայմանների դեպքում: Լավագույն դեպքում նրանց երեք քառորդը կհասնի նպատակին»,- ասել է Կլաուս Մյուլերը։

Գերմանիան, որը մեծապես կախված է ռուսական գազից, սկսել է արագացված տեմպերով համալրել գազի պահեստարանները և հիմա նախատեսված գրաֆիկից երկու շաբաթ առաջ է ընկել: Գերմանիայի իշխանությունները դա արեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանը կտրուկ կրճատեց մատակարարումները «Հյուսիսային հոսք» առանցքային գազատարով: Գերմանիայի իշխանությունները բնակիչներին կոչ են արել նվազեցնել գազի սպառումը, զգուշացրել են ռացիոնալացման մասին և սահմանել տնային տնտեսությունների համար գազի օգտագործման հարկ:

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է