Լրահոս 24/7
18.08.2022

Կառավարությունը նոր գործիքներ սահմանեց փողոցային առևտուրը կարգավորելու համար

Կառավարությունը նոր գործիքներ սահմանեց փողոցային առևտուրը կարգավորելու համար

Փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում վերլուծություն են արել, ըստ որի եզրակացության են եկել, որ ունեցած գործիքակազմը բավարար չէ պատասխանատվության ենթարկելու քաղաքացիներին՝ առկա իրավախախտումենրի համար:

«Շատ դեպքերում տուգանքները չենք կարողանում գանձել քաղաքացիներից 90 տոկոս դեպքերում, իրենք իրենց անունով գույք չեն ունենում և սնանկ են դառնում»,- ասաց նա: Այսպիսով, քաղաքապետը խնդրի լուծումը տեսնում է ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնելիս հնարավորություն ունենան բռնագրավել այն միջոցները, որով առևտուր են անում, և այս օրենքի ընդունմամբ խնդիրն ամբողջությամբ կլուծեն:

Նա նշեց, խաղալիքներ, անգամ կենդանիներ են վաճառում և փոքր գազի բալոններով քաղցր բամբակ են պատրաստում, և չգիտեն ինչ տեխնիկական անվտանգություն է ապահովվում:

Վարչապետը կարևորեց ստանդարտներ սահմանելը: Նա նշեց, որ երբ աղետ է լինում, այդ ժամանակ անդրադառնում են կոմպրոմիսներին: «Մենք պետք   է արձանագրենք, որ եթե սկզբունքային այս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ պետք է դադարեցնեն գործունեությունը և այստեղ գալու է հարց, որ այդքան մարդ ընտանիք է պահում, հացի փող է աշխատում: Հաջորդ փուլում ասում են, որ այս բիզնեսը փակում են, որ վարչապետի հորեղբոր տղու դասարանցին բիզնես դնի, և ամեն անգամ մենք գնում և բախվում ենք այսպիսի իրավիճակների և ասում ենք, որ ոնց կլինի երկրի տնտեսության կեսը փակենք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հետահայաց նայում են և հարց է բարձրանում, թե ինչու են այդքան ժամանակ կոմպրոմիսների համաձայնել:  «Իմանալով, որ մեր բանակում ինչ պրոցեսներ կան, ասել ենք՝ դե բանակին բան չանենք, անվտանգության հարց է, և հետո այդ կոմպրոմիսը մեր գլխին պայթել է, ամեն անգամ մեր կոմպրոմիսը մեր գլխին պայթել է»,- ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ կորոնավիրուսի համաճարակը տարածվել է կենդանիներից և հիմա փողոցներում կենդանիներ են վաճառվում և հետագայում կարող է համաճարակ բռնկվի, հետո կգան զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ կհարգեն: «Եկեք որոշենք, որ, ի վերջո, երկրում ստանդարտներ են լինելու:  

Հրավառության նյութերի հետ կապված՝ մենք պետք է որոշում կայացնենք, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը և օգտագործումը պետք է իրականացնեն միայն լիցենզավորված կազմակերպությունները, այսինքն ազատ վաճառքը ընդհանրապես պետք է արգելվի: Մենք չենք ասում, որ երկրում հրավառություն չպետք է լինի՝ այդ թվում մասնավոր առիթներով, բայց ներմուծումը, պահեստավորումը և անվտանգության ապահովումը պետք է պահպանվի»,- ասաց նա:

Նա նշեց, որ այնպես չէ, որ երկրում չկա աշխատատեղ և շինարարական կազմակերպությունները աշխատուժի լուրջ խնդիր ունեն: «Ես չեմ ասում գերանդին առնենք աջ ու ձախ ամեն ինչ փակենք, բայց հստակ անվտանգության կանոնների նոր ստանդարտների պետք է գնանք»,- ասաց նա:

Անդրադառնալով կարուսելների անվտանգությանը՝ վարչապետն ասաց, որ որքան էլ տեղեկանքներով ամեն ինչ նորմալ է, մենք առաջիկա ժամանակում իքս պահի մի աղետ ունենալու ենք այդտեղ: «Քանի որ միայն վիզուալ նայում ես կարուսելներին, աղետի կոնկրետ նախանշան է»,- ասաց նա:  Նա նշեց, որ շատ բաներ հենց կոմպրոմիսների պատճառով են եղել:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է