Լրահոս 24/7
18.08.2022

Ըստ օրենսդրական փաթեթի՝ համայնքը կարող է առգրավել փողոցում վաճառվող ապրանքը․ Ավինյան

«Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված օրենսդրական փաթեթը, որով համայնքը կարող է անձանց կողմից ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքում առգրավել և հետագայում դատական կարգով բռնագրավել այն առարկաները (ապրանքը), որոնք վաճառվում են կամ օգտագործվում ծառայություն մատուցելիս։

Նշված լիազորության իրականացումը ուղղված է լինելու ոչ սանիտարական պայմաններում վաճառվող սննդամթերքի առողջապահական վտանգների բացառմանը։ Հստակ ու ապացուցված փաստ է, թե ինչպիսի վտանգներ է պարունակում փողոցային առևտուրը՝ հակահիգենիկ միջավայր, թունավորման վտանգ և այլն։

Այս փոփոխությամբ կլուծվի նաև ՀՀ համայնքների, մասնավորապես` Երևան քաղաքի արտաքին տեսքի խաթարման հարցը, որը նաև փողոցային առևտրի արդյունք է։ Օրենսդրական փաթեթը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում»,- գրել է  ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» վարչության անդամ,  ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փողոցային առևտուրը կարգավորելու նպատակով կառավարությունը հավանություն տվեց քաղաքապետարանի նախագծին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54