

Ռուսական առցանց կինոթատրոնների գրադարաններից սկսել են անհետանալ հին ֆիլմերն ու սերիալները, որոնց վրա նախկինում չէին ազդել արևմտյան կինոընկերությունների շուկայից դուրս գալու պատժամիջոցները։
Ինչպես նշել է «Կոմերսանտը», Կինոպոիսկի արխիվում հիմա անհասանելի են «Դիմակը» (1994), «Մատանիների տիրակալը» (2001–2003), «1+1» (2011), «Ինտերստելլար» (2014), ֆիլմերը և «Ընկերներ» (1994-2004) ու «Կլոն» (2001-2002 թթ.) հեռուստասերիալները:
Մամուլի ծառայությունից հայտնել են, որ ֆիլմերի անհետացումը պայմանավորված է ստուդիաների հետ առկա պայմանագրերը երկարաձգելու դժվարություններով։ «Կատալոգում ֆիլմ կամ սերիա գնելիս վիդեո ծառայությունները որոշակի ժամկետով պայմանագիր են կնքում հեղինակային իրավունքի սեփականատիրոջ հետ։ Ներկա միջավայրում պայմանագրերի երկարաձգումն ավելի երկար է տևում, օրինակ՝ այնպիսի ստուդիաների նախագծեր, ինչպիսին է Warner Bros.և Disney-ը կարող է իսկապես դեռ հասանելի չլինել», – նշել է Կինոպոիսկը:
Wink ծառայությունը նշել է, որ հեղինակային իրավունքի սեփականատերերի կողմից ռուսական ծառայությունների հետ պայմանագրերը վաղաժամկետ խզելու նախաձեռնություններ գրեթե չեն եղել, սակայն չեն բացառել, որ որոշ դեպքերում, ժամկետի ավարտից հետո, պայմանագրերը չեն երկարաձգվի նոր պայմաններով։
Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ՝ Walt Disney, Warner Bros, Sony Pictures և Universal Pictures խոշորագույն կինոընկերությունները փակեցին իրենց գրասենյակները Ռուսաստանում և դադարեցրին նոր ֆիլմերի լիցենզիաների վաճառքը։ Ռուսական առցանց ծառայությունները հայտարարել են, որ պատժամիջոցները չեն ազդի հին արխիվների վրա։
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…