

Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների սրման դեպքում ՆԱՏՕ-ն պատրաստ է հավելյալ զորքեր տեղակայել երկրամասում, չորեքշաբթի երեկոյան, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ Բրյուսելում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը։
«Երբ անհրաժեշտ է լինում, մենք կարողանում ենք նոր զորքեր տեղակայել և մեծացնել արդեն իսկ ներկա զորախմբի թվաքանակը: Կոսովոյի հյուիսում, օրինակ, մենք դա արեցինք վերջին շաբաթների ընթացքում։ Մենք դա կարող ենք մեկ անգամ ևս անել։ Բացի այդ Կոսովոյի հյուսիսում հերթապահություն են իրականացնում դաշինքի կանոնավոր պարեկները», – հայտարարում էր Ստոլտենբերգը։
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով՝ այս պահին Կոսովոյում շուրջ 4 հազար ՆԱՏՕ-ի զինվորական է տեղակայված։
«Դա կազմակերպության ամենամեծաքանակ ներկայությունն է դաշինքի սահմաններից դուրս», – հայտարարում է Ստոլտենբերգը։
Աղբյուրը՝ Azatutyun.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…