Լրահոս 24/7

Թուրքիայի շրջաններից մեկի ղեկավարի պաշտոնում հայ է նշանակվել

«Առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ երկրի գավառներից մեկի վարչակազմի ղեկավարի պաշտոնում հայ է նշանակվել», – գրում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող երկլեզու «Ակոս» պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ Դենիզլի նահանգի Բաբադաղ գավառի վարչակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է 27-ամյա Բերք Աջարը։

«Այս պաշտոնին նշանակվելու համար Աջարը մասնակցել է քննությունների մի քանի փուլերի։ Գրավոր քննության ընթացքում, որին մասնակցել է ավելի քան 13 հազար մարդ, Աջարը զբաղեցրել է 72-րդ տեղը։

Վարչակազմի ղեկավարի պաշտոնում նրա նշանակման մասին որոշումը, սակայն, կայացվել է բանավոր քննության արդյունքների հիման վրա։ Դրան մասնակցել է 472 հավակնորդ», – գրում է Hurriyet-ը:

Թերթի տեղեկություններով՝ նորանշանակ պաշտոնյան ավարտել է Ստամբուլի Սահակյան-Նունյան հայկական դպրոցն, ինչպես նաև Բիլգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։

Աղբյուրը՝ Azatutyun.am

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

1 hour ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

2 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

3 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

4 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

4 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

4 hours ago