Լրահոս 24/7
18.08.2022

Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. դատախազություն

Դատախազը չունի տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու իրավասություն. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը, որը, հղում կատարելով Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021-ի ապրիլի 6-ին բռնկված հրդեհի փաստով հարուցված քրեական գործով տուժող ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մուրադյանի բողոքի (միջնորդության) լուսապատճենին, դատախազությանը մեղադրել է նրանում, որ թեև այդ միջնորդությամբ մատնանշված է եղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում առկա՝ անվտանգության մի շարք կոպիտ խախտումների մասին և հորդոր է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը, սակայն Երևան քաղաքի դատախազը չի պատասխանել միջնորդությանը, իսկ գլխավոր դատախազությունը «մատնված է եղել անգործության»: ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է, որ ինչպես «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատախազը չունի որևէ իրավասություն անմիջականորեն դադարեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը:

«Հոդվածում հնչած մեղադրանքները, սակայն, բացարձակ անհիմն են: Դրանում նշված հանգամանքները ոչ միայն էականորեն խեղաթյուրված են ներկայացրել իրողությունները, այլ նաև հիմնված են Դատախազության իրավասությունների մասին մակերեսային մակարդակի դատողությունների վրա:  

Նախ՝ քրեական գործի շրջանակում  դեռևս 07.04.2021թ. քննիչի կողմից  նշանակվել է դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:

2021թ. հուլիսի 14-ին Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է փաստաբան Տ. Մուրադյանի 09.07.2021թ. բողոքը՝ հրապարակմանը կցված փաստաթղթի լուսապատճենից արդեն հայտնի՝ բարձրացված հարցերի ներառմամբ:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 19.07.2021թ. փաստաբանի միջնորդությունը օրենքով սահմանված կարգով ուղարկել է վարույթն իրականացնող մարմնի քննարկմանը և այդ մասին 19.07.2021թ. գրությամբ հայտնվել փաստաբանին:  Քննիչը՝ քննարկելով միջնորդությունը՝ 28.07.2021թ. որոշել է, դրանից ելնելով, փորձագետներին լրացուցիչ հարցադրումներ կատարելու և լրացուցիչ նյութեր տրամադրելու վերաբերյալ միջնորդության համապատասխան կետը բավարարել, այսինքն` միջնորդության մեջ նշվող հարցադրումները ուղարկվել են փորձագիտական կենտրոն: 

Այդ մասին քննիչը համապատասխան գրությամբ հայտնել է փաստաբանին՝ նշելով, որ միջնորդությամբ նշված հանգամանքները քննության առարկա է դարձվել կատարվող նախաքննության շրջանակներում: Պարզաբանվել է նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատեր «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ գույքի վրա կալանք դնելու հարցին հնարավոր կլինի անդրադառնալ միայն քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուց հետո, և այդ մասով  միջնորդության քննարկումը հետաձգել է:

Հարկ է հիշեցնել նաև, որ տվյալ ժամանակահատվածում գործող քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն՝ կալանք կարող էր դրվել միայն կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի նկատմամբ, ում վրա կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար կարող է դրվել նյութական պատասխանատվություն: Մինչդեռ որպես մեղադրյալ ներգրավված անձ այդ ընթացքում չի եղել: Հետևաբար, հոդվածում նշված պնդումը, որ որևէ պատասխան չի տրվել միջնորդությանը, իրականության հետ աղերս չունի:

Ինչպես հրապարակված հոդվածում, այնպես էլ դրա շուրջ մեկնաբանություններում ակնհայտորեն խեղաթյուրվել են նաև որևէ սուբյեկտի, տվյալ դեպքում տնտեսվարողի գործունեությունը դադարեցնելու առնչությամբ դատախազության լիազորությունները:

Ինչպես «Դատախազության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատախազը չունի որևէ իրավասություն անմիջականորեն դադարեցնելու տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանման մեջ:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է