

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ Լվովում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ իրավիճակը և մթերային գործարքի համակարգման հարցը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ուկրաինայի նախագահը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է, որ Լվովում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ և պայմանավորվել է շարունակել հացահատիկային նախաձեռնության իրագործման համակարգումը, նաև քննարկվել են դրա զարգացման հնարավոր ուղղությունները:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ նաև քննարկվել է իրավիճակը Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ: Զելենսկին կոչ է արել Միավորված ազգերի կազմակերպությանը «ապահովել այդ ռազմավարական օբյեկտի անվտանգությունը»:
Նախորդ օրը՝ օգոստոսի 17-ին, լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Ուկրաինայի Լվով քաղաք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու նպատակով:
Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել էին բազմակողմ համաձայնագրեր ռուսական արտադրության մթերքների արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ: Համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, սննդամթերքի և պարարտանյութի արտահանում Սև ծովի երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…