Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։
Այս մասին նախարարը գրել է․
«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը, վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։
Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»։














