Լրահոս 24/7

Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները

«Ավրորայի» հերոսներն ընտրել են շահույթ չհետապնդող կազմակերպություններ, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, հասանելի դարձնում բժշկական ծառայությունները եւ օգնում խոցելի համայնքներին։

Օգոստոսի 19-ին՝ Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները: 2022 թ. երեք հերոսներից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր, որի անունը կհայտարարվի Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների, դափնեկիրը կունենա բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակի մի մասը հատկացնելով առաջադրած կազմակերպություններին:

««Ավրորայի» հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: Դա նշանակում է, որ մարդիկ, որոնց օգնության ձեռք են մեկնել դժվարին պահին, կարող են լավագույնս արտահայտել իրենց երախտագիտությունը՝ նմանատիպ օգնություն առաջարկելով մեկ ուրիշի: Արժանին մատուցելով մարդասիրական համաշխարհային համայնքին եւ գնահատելով նրա ազդեցությունը՝ այս առիթով մենք ուրախ ենք աշխարհին պատմելու 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունների մասին եւ բարձրացնելու «Ավրորա» շարժման վերաբերյալ իրազեկումը»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսները որոշել են աջակցել կազմակերպությունների, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն, նպաստում խաղաղությանը, պաշտպանում մարդու իրավունքները, օգնում խոցելի եւ տեղահանված համայնքներին, ինչպես նաեւ հասանելի դարձնում բժշկական օգնությունը:

Ջամիլա Աֆղանին (Աֆղանստան), որը խաղաղության ակտիվիստ է եւ «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիրը, 25 տարի պայքարել է կրթությունն Աֆղանստանի կանանց հասանելի դարձնելու համար, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝

Կանանց միջազգային լիգա հանուն խաղաղության եւ ազատության (WILPF), 

«Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպություն (NECDO):

Հադի Ջումանը (Եմեն)՝ խաղաղության ակտիվիստ եւ միջնորդ-բանակցող, որը, պարբերաբար վտանգելով սեփական կյանքը, կազմակերպում է ռազմագերիների փոխանակում եւ առաջնագծից դուրս բերում զոհվածների մարմինները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝

«Օգնություն Եմենին» կազմակերպություն (Yemen Aid),

«Եմենի գործընկերներ» կազմակերպություն (Partners Yemen):

Մահինուր Էլ-Մասրին (Եգիպտոս)՝ փաստաբան եւ քաղաքական ակտիվիստ, որը պայքարում է երկրում քաղաքական ազատությունների եւ մարդու իրավունքների համար՝ կազմակերպելով բողոքի խաղաղ ակցիաներ եւ դատարանում պաշտպանելով քաղբանտարկյալների իրավունքները, առաջադրել է հետեւյալ կազմակերպությունները՝

«Գործել հանուն հույսի» կազմակերպություն  (Action For Hope),

«Մերսալ» հիմնադրամ (Mersal Foundation):

«Մարդասիրության համաշխարհային օրը հիանալի հնարավորություն է մեծարելու «Ավրորայի» հերոսների նման մարդկանց, որոնք վտանգում են սեփական անձը՝ փրկելու այլոց: Այս տարվա հերոսների առաջադրած կազմակերպությունները ու նրանց կատարած կենսական աշխատանքն արդեն փոխել են հազարավոր մարդկանց կյանքեր: Եվ մենք հույս ունենք, որ «Ավրորայի» աջակցությամբ նրանք կկարողանան էլ  ավելին անել»,- նշել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Մերի Ռոբինսոնը:

2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն ու դրան ուղեկցող հատուկ միջոցառումները տեղի կունենան Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 14–16-ը: «Ավրորան» կհամախմբի մարդասիրության ոլորտի աշխարհի առաջատարներին՝ արժանին մատուցելու մերօրյա հերոսներին, փառաբանելու մարդկայնության ոգին եւ զորացնելու մարդկանց օգնության ձեռք մեկնողների հաջորդ սերնդին: 

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago