4 սիրված գիրք, որ գրվել է թմրադեղերի ազդեցության տակ

Սովորաբար մեծ ուշադրության կենտրոնում գտնվող հայտնի մարդիկ երբեմն, եթե ոչ հաճախ, դիմում են թմրադեղերի օգնությանը. այն ժամանակավորապես օգնում է ազատվել սթրեսից ու ճնշումներից: Գուցե հենց սա է պատճառը, որ հայտնի գրողներից մի քանիսը նույնպես թմրանյութեր են օգտագործել: Սակայն, լինելով ստեղծագործ անձնավորություններ, նրանք դրանցից օգուտ էլ են քաղել: Շատ աղբյուրներ նշում են, որ այդ թմրադեղերն օգնել են մեծ գրողների ստեղծել իրենց ամենահիշարժան գործերի մի մասը: Ահա (հնարավոր) թմրադեղերի օգտագործմամբ գրված ստեղծագործություններից 4-ը:

Չարլզ Դիքենսի ապրած ժամանակահատվածում թմրանյութեր օգտագործելը բնական, մատչելի ու բժիշկների կողմից չարգելված բան էր:Ենթադրվում է, որ թմրադեղերն են օգնել նրան գրել «Սուրբծննդյան երգը»:

Լյուիս Քերոլը ալկոհոլի մի թունդ տեսակ էր օգտագործում առողջության համար: Շատ մարդիկ կարծում են, որ «Ալիսայի արկածները հրաշքների աշխարհում» գիրքը հենց դրա ազդեցության տակ է գրվել:

Ասում են՝ Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնը 1886թ.-ին 6 օր շարունակ թմրադեղեր է օգտագործել, որպեսզի գրի «Բժիշկ Ջեքիլի ու պարոն Հայդի անսովոր պատմությունը» գիրքը:

Սթիվեն Քինգն անգամ չի հերքում, որ իր գրքերից մի քանիսը գրվել են թմրադեղերի ազդեցության տակ լինելու ժամանակ: Rolling Stone-ին տված հարցազրույցներից մեկում հեղինակն ասում է, որ 1978-86թթ.-ին բավականին շատ էր թմրանյութեր օգտագործում ու հենց այդ ժամանակահատվածում 10 նովել է գրել:

Աղբյուրը՝ https://www.vnews.am/culture/4-sirvats-girq-vor-grvel-e-tmradexeri-azdecutyan-tak/?fbclid=IwAR1pkAZamcnP_Wq6g9-ZgDpZp9bdlyq7-DtRdKLvZEjj4Ryv5Pi3dACuAOQ

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

14 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

1 hour ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

2 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

3 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

3 hours ago