Լրահոս 24/7

ՀՌՀ-ն պարզաբանում է հանրային մուլտիպլեքսում գործող հինգ ծրագրի եթերազրկման պատճառները

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ:

ՀՌՀ-ի հաղորդմամբ՝ օրակարգում է եղել «Արմենիա Թի-Վի» ՓԲ, «Հուսաբեր» ՓԲ, «Շանթ» ՍՊ, «Ա-ԹիՎի» ՍՊ, «Մուլտի մեդիա-կենտրոն ԹիՎի» ՓԲ, «Շարկ» ՍՊ, «Դար-21» հեռուստաընկերություն» ՓԲ, «ԱՌՓԻ մեդիա» ՍՊ, «ՄՈ ԹիՎի մեդիա հոլդինգ» ՓԲ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունների կողմից Հանձնաժողովին ուղղված գրությանը (Հանձնաժողովի 15.01.2021 թվականի թիվ 14-Ա և 04.06.2021 թվականի թիվ 93-Ա որոշումները անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերաբերյալ) գործող օրենսդրության շրջանակում պաշտոնական մեկնաբանություն տալու վերաբերյալ հարցը:

Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացնելով հարցը նշեց. «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության կողմից 2021 թվականին անցկացված հանրապետական և մայրաքաղաքային սլոթի մրցույթի արդյունքների բողոքարկման արդյունքում դատարանը բավարարել էր հայցի պահանջը՝ անվավեր ճանաչելով մրցույթի արդյունքները:

Դատարանի որոշումից հետո հանրային մուլտիպլեքսում գործող «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության  «Առաջինի լրատվական ալիքը» դադարեցրել էր իր գործունեությունը, իսկ հանրային մուլտիպլեքսում գործող հանրապետական և մայրաքաղաքային հեռուստաընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել, թե ինչ է լինելու մյուս ընկերությունների հետ՝ արդյոք դադարեցվելո՞ւ է նրանց  գործողությունը, և ինչպե՞ս է այն անդրադառնալու իրենց գործունեության վրա:

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատարանի վճիռների կատարումն ապահովելու նպատակով արդեն հայտարարել է հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային և հանրապետական սփռման նոր մրցույթներ, սպառելով օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը։

Հանձնաժողովը, հաշվի առնելով հարցի հույժ կարևորությունը, որոշեց տալ պարզաբանում՝ տարընթերցումներից խուսափելու համար:

Թիվ 1

Recent Posts

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

1 hour ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

2 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

2 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

2 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

2 hours ago

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն. Պորոշենկո

Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…

3 hours ago