Հայ-վրացական սահմանին՝ Բագրատաշենի հատվածում, տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը:
Հանդիպումը կայացել է Հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ «300 դպրոցի» ծրագրով մեծ ուշադրություն է դարձվում…
Մարտի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝…
Վրաստանը մշտապես աջակցել և աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված ջանքերին՝ հայտարարել է Վրաստանի…
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու…
Թուրք լրագրող Բարչըն Յինանչը, Հայաստանում պաշտոնատար անձանց հետ ունեցած հանդիպումներում ստացած տեղեկատվությունը վերլուծելիս, խոսել է…
«Ռաիսինա երկխոսություն 2025» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում…