Ս.թ-ի օգոստոսի 19-ին «Արմավիրում ադրբեջանցիներ են հայտնվել, նրանք իրենց ագրեսիվ են պահել» վերնագրով «Հրապարակ» օրաթերթում հրապարակված նյութի վերաբերյալ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել, որում ասված է.
«Հասարակությանը իրազեկում ենք, որ հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը պարզաբանվել է։ Վերջիններս հանդիսանում են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, որոնք օրինական հիմունքներով բնակվում և աշխատում են Հայաստանի Հանրապետությունում»։