Լրահոս 24/7

Ինչու՞ է թիրախավորվում հենց Խաչատուր Սուքիասյանը

Վերջին  տարիներին հայաստանյան տեղեկատվական դաշտում ֆեյք նյուզ շրջանառող լրատվականների շղթան պարբերաբար թիրախավորում է Խաչատուր Սուքիասյանին՝ նրա անունն ամեն անգամ կապելով որևէ ֆանտասմագորիկ  իրադարձության հետ։ Եվ որքան էլ ամեն անգամ մասնավոր դեպքերը հրապարակ նետվելու պահից էլ  հերքման արժանի չեն լինում՝ Սուքիասյանի համբավն ու հեղինակությունը սևացնելու  առաջադրանք ստացած մեքենան ոչինչ չի խնայում՝ նոր, ավելի մասշտաբային, և հանրության զգայուն լարերի վրա ազդող նոր կեղծիքներ հորինելու համար։

  • Ինչու՞ է հայտնի շրջանակների քաղաքական շահերը սպասարկող դեղին մամուլը պարբերաբար թարմ պահում Սուքիասյանի անունը շրջանառող ֆեյք նյուզը:
  • Ինչու՞ է թիրախավորվում հենց Խաչատուր Սուքիասյանը։
  • Ի՞նչը չեն ներում նրան։

Խաչատուր Սուքիասյանը, ում անունը  անկախությունից ի վեր միշտ ասոցացվել է ձեռնարկատիրության և հաջողված բիզնես նախագծերի հետ, իր ընտանիքի հետ միասին ծավալած գործունեությամբ զարգացրել է Հայաստանի տնտեսությունը։ Բիզնեսի տրամաբանությամբ  հաջողություններ գրանցած և բարի համբավ ունեցող գործարարի կերպարն անընդունելի դարձավ նրանց համար, քանի որ չունեին իրենցից կախվածության մեջ պահելու  հնարավորություն։

Այսուհանդերձ՝ Սուքիասյանը միշտ աջակցել է Հայաստանում ժողովրդավարության և ազատ կամարտահայտման համար մղվող բոլոր  մեծ կամ փոքր շարժումներին՝ չխորշելով  իր նկատմամբ իշխանական շրջանակների լարումներից՝ և դրան  հետևանքներից։ 2008-ին Սուքիասյանի աջակցությունը ժողովրդական շարժմանը նրա ընտանիքի համար  ահռելի ֆինանսական կորուստներ արժեցավ։ Քոչարյանը  չէր կարող հանդուրժել ժողովրդական շարժմանը բիզնեսի այդպիսի խոշոր ներկայացուցչի   բացահայտ աջակցությունը, և Բջնի հանքային ջրերի գործարանը և «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն  ապօրինի  գործընթացների արդյունքում օտարվեցին իսկական սեփականատիրոջից՝ Սուքիասյան ընկանիքից։  Սուքիասյանի հետ քոչարյանամերձ մեդիայի հաշիվները, ինչպես տեսնում եք, հին են և պարզունակ՝ իրենց էությամբ։ 

Համաժողովրդական շարժմամբ մերժված, բայց դեռևս իշխանության վերադառնալու մոլուցքով տարված քաղաքական շրջանակների համար Սուքիասյանին չներելու, և նրա նկատմամբ ատելությունն ու թշնամանքն ավելի բորբոքելու առիթ հանդիսացավ իշխող քաղաքական թիմի ցանկում ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ անվան հայտնվելը, որն իր ներկայությամբ նոր կշիռ ու վստահություն բերեց իշխանություններին․ ընդ որում՝ դա տեղի ունեցավ այնպիսի ճգնաժամային և իշխող ուժի հեղանակության համար ամենախոցելի և ծայրահեղ դժվար ժամանակաշրջանում, որը կարող էր ճակատագրական դառնալ՝ բոլոր իմաստներով և բոլորի համար՝ երկրում հնարավոր անիշխանության  պարագայում իշխանազավթման հնարավորություն տալով նախկիններին։ Իսկ Սուքիասյանի՝ իշխանությունների կողքին կանգնելն ինչ-որ առումով բալանսավորեց քաղաքական ուժի դիրքերն ու  հեղինակությունը, բարձրացրեց հանրության վստահությունը Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագայի նկատմամբ։

Սա դարձավ նոր, ևս մեկ աններելի պատճառ՝ Սուքիասյանին պահելու մշտական հարվածային թիրախում։ Ի հեճուկս տեղեկատվական փոշու մեջ Սուքիասյանի՝ «իշխանական օլիգարխ» լինելու կեղծ նարատիվներին, Սուքիասյան ընտանիքը չօգտագործեց որևէ լծակ կամ արտոնություն՝ հայտնի գործերով պրոցեսները արագացնելու, կամ ինչպես իրենք կանեին՝ չգնաց մեկ գիշերվա մեջ հարցերը լուծելու ճանապարհով։ 

Պետության, պետականաության   մասին նախկինների և ներկաների մեջ կա մեծ արժեհամակարգային անջրպետ, և թիրախավորված ֆեյք նյուզն ամեն անգամ դա ավելի արտահայտիչ է դարձնում։

Էդգար Բաբայան

Թիվ 1

Recent Posts

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

25 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

38 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

57 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

2 hours ago