Լրահոս 24/7
20.08.2022

Wizz Air-ը դադարեցրել է Մոսկվա-Դուբայ չվերթների տոմսերի վաճառքը՝ ավիաընկերությանը բոյկոտելու կոչից հետո

Հունգարական Wizz Air ավիաընկերությունը փոխել է իր որոշումը Մոսկվայի և Դուբայի միջև թռիչքները վերսկսելու մասին այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում հայտնվեցին ընկերության բոյկոտի կոչեր։ Թռիչքների տոմսերի վաճառքը դադարեցվել է օգոստոսի 19-ին։

Wizz Air-ը հայտարարել է օգոստոսի 8-ին պատերազմի մեկնարկի պատճառով ընդհատված թռիչքների վերսկսման մասին։ Դրանից հետո Twitter-ում ակտիվորեն սկսեցին տարածվել #wizzairsupportsterrorists և #WizzAirMakesMoneyOnBlood հեշթեգերը։

Թռիչքներից հրաժարվելու մասին ընկերության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ դրա պատճառը «արդյունաբերության սահմանափակումներն են մատակարարման շղթայում»։ Այնտեղ բոյկոտի կոչեր չեն նշվում։

Wizz Air-ը նաև նշել է, որ թռիչքները պետք է իրականացներ Wizz Air Abu Dhabi-ի դուստր ձեռնարկությունը, որը պաշտոնապես փոխադրող է ԱՄԷ-ից, և որ այլ ավիաընկերություններ այս երկրից թռչում են Ռուսաստան:

Պատերազմի սկսվելուց հետո Եվրամիությունը պատժամիջոցների շրջանակում արգելեց ռուսական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել իր օդային տարածքում։ Ի պատասխան՝ Ռուսաստանը փակեց երկինքը եվրոպական ավիափոխադրողների ինքնաթիռների համար։

Արաբական Միացյալ Էմիրությունները չեն միացել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին և չեզոք դիրք են գրավել ուկրաինական պատերազմի վերաբերյալ։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36

Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39

Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14

Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26

Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51

Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23

Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38

TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52

Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17

Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53

Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18

Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54