Life-ի տրամադրության տակ հայտնվել են կադրեր ռուս հասարակական գործիչ, փիլիսոփա, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դստեր մահվան վայրից։ Պայթյունով ավտովթարը տեղի է ունեցել նախորդ գիշեր Մերձմոսկովյան տարածաշրջանում։
Կադրերում երեւում է, թե ինչպես են իրավապահ մարմիններն աշխատում ողբերգության վայրում։ Նրանք շրջափակել են դեպքի վայրը և ոչ մեկին ներս չեն թողնում։ Պայթած ավտոմեքենան գրեթե ամբողջությամբ այրվել է, այն մարել են փրկարարները։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մերձմոսկովյան տարածաշրջանում պայթեցվել է Land Cruiser Prado-ն։ Դրանում գտնվող կինը մահացել է։ Մեքենայում եղել է փիլիսոփա և քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի դուստրը՝ Դարիան։