Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Աջափնյակ և Դավթաշեն շրջանի ղեկավարներին հանձնարարեց ուշադիր լինել ճանապարհների սպասարկմանը՝ նշելով մի շարք թերություններ, որոնք պետք է լուծվեն։
«Աշտարակ-Դավթաշեն խճուղում, թերություններ կա, մենակ ե՞ս եմ տեսնում այդ թերությունները։ Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններ,մի մասը ձերն է, մի մասը՝ Աջափնյակինը, այդ ճանապարհները սպասարկելու համար և ոչ միայն, այն նոր ճանապարհները որոնք, որ կառուցվել են այդ ճանապարհները սպասարկելու համար առանձին մրցույթ ենք հայտարարում, որ ընթացիկ սպասարկումը իրականացվի,որ չսկսի քիչ-քիչ բորդյուները քանդվել, հենապատերը փչանալ, չհետեևենք ընթացքին ու ճանապարհը գա հին տեսքի»,- իր խոսքում նշել է քաղաքապետը։
















