Անվտանգ ճանապարհային երթեւեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 15-ից 22-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի եւ Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից։
Հայտնաբերվել է ճանապարհային երթեւեկության կանոնների 3582 խախտում, իսկ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 42 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 89-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Բացի այդ, 6 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
















