

Կառավարությունը հաստատեց «Ենթակառուցվածքներ՝ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման իրականացման անհրաժեշտ բազային պահանջները, օժանդակության տրամադրման կարգը և պայմանները:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ Հայաստանի տնտեսությունն առաջին կիսամյակում բարձր տնտեսական աճ է գրանցել, դա ոգեշնչում է ավելի ակտիվ զբաղվել ներդրումների խթանումով և ներդրումների օժանդակությամբ:
«Մենք անցյալ տարի թե՛ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրով, թե՛ Կառավարության ծրագրով հաստատել ենք «Ենթակառուցվածքները՝ ներդրումների դիմաց» միջոցառում իրականացնելը, որը խոսք էինք տվել մեր ժողովրդին: Եվ այսօր այս ծրագիրը, որ ներկայացնում ենք, ըստ էության, միտված է օգնել բոլոր ներդրողներին իրենց ենթակառուցվածքային խնդիրները լուծելու հարցում:
Շատ մարդիկ, ովքեր գործարաններ, հյուրանոցներ են կառուցում և այլ ներդրումներ են անում, համարյա միշտ խնդիրներ են ունենում որոշակի ենթակառուցվածքների հետ կապված. կլինի դա ջրատար, գազատար, ճանապարհ թե որևէ այլ բան, և այս միջոցառմամբ մենք ներդրողներին խրախուսում ենք կատարել իրենց ներդրումը՝ փոխարենն օգնելով իրենց այսպիսի ենթակառուցվածքային օժանդակությամբ»,- մանրամասնեց Վահան Քերոբյանը:
Կառավարությունն առաջարկում է մինչև 500 մլն դրամի չափով ներդրում կատարելու դեպքում այդ գումարի 20 տոկոսի չափով տրամադրել այն ենթակառուցվածքը, որը նրան անհրաժեշտ է, եթե դրանից ավելի գումարի ներդրում անի՝ ապա 500 միլիոնը գերազանցող գումարի 10 տոկոսի չափով կլինի աջակցությունը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…