

Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագրին մասնակցել է 17 հազար քաղաքացի: Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17 հազար քաղաքացի միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարքներ: Գուցե, հարց առաջանա, որ մասնակիցների թիվը փոքր է, բայց նախքան միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է զրո: Այսինքն, կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք չեն արել»,- ասաց Մկրտչյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ համարեց բանկերի հետ աշխատանքը ծրագրին մարդկանց մասնակցության թիվն ավելի ընդլայնելու համար:
Փաշինյանը հավելեց, որ 173 հազար շահառուներից ծրագրին մասնակցում է 17 հազարը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…