Լրահոս 24/7

Եթե «Սուրմալու»-ի տնտեսվարողները չեն ապահովագրել իրենց գույքը, Կառավարությունը չի փոխհատուցի նրանց

Հայաստանի կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունից տուժած տնտեսվարողներին: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ինչումն է խնդիրը. եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը, նշեմ, որ այդ ծառայությունը հասանելի է, ու շատ մարդիկ անում են՝ ապահովագրում են իրենց տարածքը, գույքը, բնականաբար, այդ դեպքերում հատուցելի կլիներ վնասը: Կառավարությունը չի կարող իր վրա ֆունկցիա վերցնել՝ փոխհատուցել այն ծախսը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը: Եթե գործարարը նման ռիսկերը մեծ չի համարել, ապա Կառավարությունն անելիք չունի»,- ասաց Քերոբյանը:

Վերջինս նշեց, որ Հայաստանի բիզնեսմենները պետք է սովորեն աշխատել բարձր ստանդարտներով և չակնկալեն, որ իրենց վնասները պետք է փոխհատուցի Կառավարությունը:

Թիվ 1

Recent Posts

Աշխարհի բնակչության առնվազն 2,2 միլիարդը տեսողական խնդիրներ ունի

Աչքի հիվանդությունները և տեսողության խանգարումները լայն տարածում ունեն ամբողջ աշխարհում. դրանցից շատերը կանխարգելիչ միջոցառումների և…

19 mins ago

Կապրենք, կտեսնենք․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր հնարավոր կալանավորման մասին

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էր «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը, որին մասնակցում էր…

24 mins ago

Արմեն Գրիգորյանը կմեկնի Պրահա և Բեռլին

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա, որտեղ…

34 mins ago

«Ինտեր»-ի նվերը Մխիթարյանին` 100-րդ խաղի կապակցությամբ

Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական «Ինտերի» կազմում անցկացրած 100-րդ հանդիպման առթիվ հոբելյանական խաղաշապիկ է ստացել «ներաձուրիների»…

38 mins ago

236 մլն եվրո՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն ԱԺ-ում ներկայացրել է Եվրասիական զարգացման բանկի հետ ստորագրված համաձանյագիրը, համաձայն որի…

44 mins ago

Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով 2 ամիս…

49 mins ago