Լրահոս 24/7

Խաղողի մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է. Քերոբյան

Մինչ խաղողաքաղի մեկնարկը մթերման պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք սերտ համագործակցում ենք խաղող մթերողների և աճեցնողների հետ և համագործակցության արդյունքում այս տարի ունենք անհամեմատ դրական վիճակ: Մթերման գործընթացից առաջ պայմանագրերի մեծ մասն արդեն կնքված է: Ավելի փոքր քանակի աճեցնողներ կան, որոնք դեռ պայմանագրեր չունեն, այժմ աշխատում ենք, որպեսզի մինչև մթերման սեզոնի սկսվելը նրանց նույնպես  ապահովենք մթերման պայմանգրերով»,- ասաց նախարարը:

Քերոբյանն ընդգծեց՝  ամեն ինչ արվում է, որ երկու կողմերն էլ մթերման սեզոն մտնեն  արդեն ամբողջությամբ կնքված պայմանագրերով, ինչն, իհարկե, շատ մեծ ապահովություն, վստահություն և փոխադարձ հավատ  կստեղծի երկու կողմերի միջև:

«Կարծում եմ, եթե աշխատանքները այս ձևաչափով շարունակենք ևս մեկ-երկու տարի, ապա կկարողանանք ապահովել այն փոխվստահության մտնոլորտը, որը թույլ կտա, որ երկու կողմերը՝ մթերողները և աճեցնողները միասին գնան ավելի երկար և բազմամյա պայմանագրերի կնքմանը»,- ասաց նախարարը:

Նա հավելեց նաև, որ այս տարի բավականին լավ բերք է աճեցվել, վերջին տարիներին  սկսել է ավելանալ գինեմետ սորտի խաղողի բերքը, որն, իհարկե, գինի դառնալու շատ ավելի մեծ պոտենցիալ ունի: Այն դրական ազդեցություն ունի գինեգործության համար,  քանի որ իրենք սևեռված են նաև  գինեգործության ոլորտը էապես զարգացնելու ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

7 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

9 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

9 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

9 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

10 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

10 hours ago