Լրահոս 24/7

Շիրակի մարզում Թումո շարժական կենտրոն կկառուցվի

Կառավարության որոշմամբ Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Դավթի փողոց 27/2 հասցեում գտնվող «Բարեկամության այգու» հողամասից 338 քառ. մետր մակերեսով հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար:

Նշված տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

Համաձայն Հիմնադրամի կողմից ներկայացված տեղեկատվության՝ վերջինս իրականացնում է «Թումոն տուփի մեջ» ծրագիրը, որը նպատակաուղղված է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն:

Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով:

Աղբյուրը՝ radar.am

Թիվ 1

Recent Posts

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

2 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

2 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

2 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

2 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

3 hours ago

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին: Վարչապետը…

3 hours ago