Լրահոս 24/7
24.08.2022

Ոստիկանությունը խախտում է օրենք` հանուն ՌԴ դեսպանատան կապրիզի․ Իոաննիսյան

Ոստիկանությունը խախտում է օրենք` հանուն ՌԴ դեսպանատան կապրիզի․ Իոաննիսյան

«Ոստիկանությունը խախտում է օրենք` հանուն ՌԴ դեսպանատան կապրիզի

Այսօր Երևանում պետք է կայանար Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիան դատապարտող հավաք և երթ։ Դրա կազմակերպիչները, ամբողջությամբ հարգելով Հայաստանի օրենսդրությունը, երթի մասին նախապես իրազեկում էին ներկայացրել քաղաքապետարան (մի բան, որ ընդդիմությունը չի անում), որն ընդունվել է ի գիտություն։

Այսպիսով, հավաքը բոլոր առումներով ամբողջությամբ ու անվիճելիորեն օրինական էր։ Բայց դա չխանգարեց ոստիկանությանը, որ նախ բերման ենթարկի պաստառ ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ ապա մնացածներին արգելի քայլել քաղաքապետարանի կողմից ընդունված իրազեկման մեջ նշված երթուղով (մայթերով)։

Բացի այդ, ոստիկանները նաև բերման են ենթարկել առնվազն երկու լրագրողի։

Այս դեպքով ոստիկանության ծառայողները ակնհայտ դիտավորությամբ խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները և կատարել են Քրեական օրենսգրքի 236-րդ, 237-րդ և 441-րդ հոդվածներով արգելված արարքներ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» առավոտյան այս դեպքի մասով հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն դատախազություն։

Մենք միամիտ չենք և ենթադրում եք, որ ոստիկանները գործել են պատվերով (որ Ռուսաստանի դասպանատան կապրիզը բավարարեն)։ Եթե դա այդպես է, ապա ակնհայտ հանցավոր արարք կատարած այս ոստիկաններին չպատժելու քաղաքական պատվեր կգնա Դատախազությանը ու քրեական հետապնդում չի լինի, ինչը և կապացուցի հակապատերազմական ակցիայի դեմ ոտնձգության կազմակերպված ու պատվիրված լինելը։

Այդ դեպքում մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ Հայաստանում քաղաքական պատվերով ճնշվում է հակապատերազմական ակցիան։

Հ.Գ. Հայաստան տեղափոխված բազմաթիվ պարկեշտ ռուսների համար այս օրը կարող է շրջադարձային լինել»,-գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է