Լրահոս 24/7
24.08.2022

Ջոնսոնը Կիևում հայտարարել է Ուկրաինային տրվող ռազմական նոր օգնության մասին

Ջոնսոնը Կիևում հայտարարել է Ուկրաինային տրվող ռազմական նոր օգնության մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո երրորդ անգամ այցելել է Կիև։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, կարևոր է մեզ բոլորիս համար։ Հենց այդ պատճառով այսօր ես գտնվում եմ Կիևում։ Հենց այդ պատճառով Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել մեր ուկրաինացի ընկերներին։ Ես հավատում եմ, որ Ուկրաինան կարող է և կհաղթի այս պատերազմը»,- գրել է Բորիս Ջոնսոնը։

Ջոնսոնը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ուկրաինայի առաջնորդը, մեկնաբանելով Ջոնսոնի այցը, հայտարարել է, որ «ուրախ է Անկախության օրը ողջունել Ուկրաինայի մեծ ընկերոջը՝ Բորիս Ջոնսոնին»։

«Բորիս, շնորհակալություն ռուսական լայնամասշտաբ ագրեսիայի առաջին օրերից մեր երկրին ցուցաբերած անզիջում աջակցության, միջազգային ասպարեզում Ուկրաինայի շահերի հետևողական պաշտպանության համար»,- հայտարարել է Զելենսկին։

Բորիս Ջոնսոնը Կիև այցի ընթացքում հայտարարել է 54 միլիոն ֆունտի չափով (63,5 միլիոն դոլար) Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Այն ներառում է հրթիռային համակարգեր, Black Hornet տեսակի 850 միկրոդրոն և 2000 այլ անօդաչուներ։

Օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի Անկախության օրը, Կիևում 5 անգամ հայտարարվել է օդային տագնապի ազդանշան, այդ թվում Ջոնսոնի այցի ժամանակ։

Հուլիսի 7-ին Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Պահպանողական կուսակցության առաջնորդի և, հետևաբար, Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին։ Նա կշարունակի կատարել կուսակցության և կառավարության ղեկավարի պաշտոնները, մինչև կընտրվի նոր առաջնորդը։ Պայքարն ընթանում է արտաքին գործերի գործող նախարար Լիզ Թրասի և ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքի միջև։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է