

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։
ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորում գտնելու հարցում։ Դեսպան Ռիքերը կներգրավվի ինչպես երկկողմ մակարդակներում, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»,- նշանակման առթիվ ասել է Բլինքենը:
Նա հավելել է, որ Ռիքերի նշանակումը միևնույն ժամանակ ցույց է տալիս, թե որքան է ԱՄՆ-ն կարևորում Վրաստանի հարցով Ժնևի միջազգային բանակցությունները։
Մինչ այս դեսպան Ֆիլիպ Ռիքերն աշխատել է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանատանը:
2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոս եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար։
Դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Գերմանիայում, Իտալիայում, 2008-2011 թվականներին եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը։
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…