Լրահոս 24/7

Մեկնարկել է ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթությունների գործարար ծրագիրը

«Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում երեկ մեկնարկել է Ռուսական արտահանման կենտրոնի կողմից կազմակերպված Միջազգային բազմաոլորտ գործարար առաքելությունը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Վահան Քերոբյանն իր բացման խոսքում նշել է, թե Ռուսական արտահանման կենտրոնի հետ տարիների ընթացքում ձևավորվել են գործընկերային հարաբերություններ ու ակտիվ համագործակցություն։ Նախարարը գոհունակությամբ նշել է, որ Կենտրոնի գործունեությունը Հայաստանում ընդլայնվում է, ինչը կարող է նպաստել ցուցանիշների ավելացմանը համագործակցության բոլոր ոլորտներում:

Լիագումար նիստում ելույթով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ով ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը, երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, ինչպես նաև համագործակցության նոր հնարավորությունները։

Գործարար առաքելության շրջանակներում նախատեսվում է ընդգրկուն գործարար ծրագիր, որը ներառում է լիագումար նիստ՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթություններին, թեմատիկ կլոր սեղաններ, պաշտոնատար անձանց և ոլորտի փորձագետների ելույթներ։

Թիվ 1

Recent Posts

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

1 hour ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

2 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

4 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

4 hours ago

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

19 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

23 hours ago