Լրահոս 24/7

ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ 

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարելու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորում գտնելու հարցում։ Դեսպան Ռիքերը կներգրավվի ինչպես երկկողմ մակարդակներում, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ դյուրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը»,- նշանակման առթիվ ասել է Բլինքենը:

Նա հավելել է, որ Ռիքերի նշանակումը միևնույն ժամանակ ցույց է տալիս, թե որքան է ԱՄՆ-ն կարևորում Վրաստանի հարցով Ժնևի միջազգային բանակցությունները։

Մինչ այս դեսպան Ֆիլիպ Ռիքերն աշխատել է Միացյալ Թագավորությունում ԱՄՆ դեսպանատանը:

2019 թվականի մարտից մինչև 2021 թվականի օգոստոս եղել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար։

Դիվանագիտական ծառայության ընթացքում աշխատել է Գերմանիայում, Իտալիայում, 2008-2011 թվականներին եղել է Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանը։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

6 minutes ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

24 minutes ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

42 minutes ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

1 hour ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

1 hour ago

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

2 hours ago