

Կանադան «Հյուսիսային հոսք 1» գազատարի համար Գերմանիային կփոխանցի ևս հինգ Siemens տուրբիններ։ Այս մասին, ըստ CBC-ի տեղական խմբագրության, հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
Հուլիսին Կանադայի իշխանությունները պատժամիջոցներից հանեցին «Հյուսիսային հոսք»-ի վեց տուրբինները, որոնք սպասարկում էին Մոնրեալում և թույլ տվեցին դրանք հետ ուղարկել Գերմանիա՝ «Գազպրոմ»-ին փոխանցելու համար (չնայած ուկրաինական բողոքներին):
Մեկ տուրբին արդեն վերադարձվել է Գերմանիային, սակայն «Գազպրոմը» հրաժարվել է ընդունել այն՝ պատճառաբանելով արևմտյան երկրների «պատժամիջոցային ռեժիմները» և «ներկայիս իրավիճակի անհամապատասխանությունը ներկայիս պայմանագրային պարտավորություններին»։
Այնուամենայնիվ, Կանադան դեռ նախատեսում է Գերմանիային հանձնել մնացած հինգ տուրբինները։ «Մենք նման որոշում ենք կայացրել. Սա հենց այն է, ինչ մեզ խնդրել է Գերմանիան»,- ասել է Ջոլին։
Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը CBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Գերմանիան կշարունակի աշխատել Կանադայի հետ՝ ապահովելու մնացած հինգ տուրբինների վերադարձը։
Հունիսին «Գազպրոմը» տուրբինի բացակայությունն էր համարել «Հյուսիսային հոսքի» միջոցով դեպի ԵՄ գազի մատակարարումների կրճատման պատճառը՝ հասնելով նպատակայինի 60%-ի։ Ավելի ուշ «Հյուսիսային հոսքով» գազի մատակարարումները նվազել են մինչև գազատարի թողունակության 20%-ը; «Գազպրոմը» դա բացատրել է մեկ այլ տուրբին շահագործումից հանելով։
Օգոստոսի սկզբին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անձամբ ստուգեց «Հյուսիսային հոսք»-ի տուրբինը, որը Ռուսաստանը հրաժարվեց վերցնել և ասաց, որ տուրբինն ամբողջությամբ նորոգված է և պատրաստ է շահագործման:
Աղբյուրը՝ Meduza.io
Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…