ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դարձյալ խորը մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իր Թվիթերում այսօր Գուտերեշը գրել է, որ հետագա էսկալացիան կարող է ինքնաոչնչացման հանգեցնել՝ նկատի ունենալով Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի վթարի դեպքում զանգվածային աղետալի հետևանքները։
«ՄԱԿ-ի քարտուղարությունը պատրաստ է աջակցել Կիևից դեպի ատոմակայան յուրաքանչյուր առաքելության», – գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։