ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։















