Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ։
Նրան ընդունել են Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ մարզպետարանի ղեկավար կազմը։
Ըստ մարզպետարանի՝ դեսպանն առաջին անգամ է Սյունիքում։ Նա նշել է, որ այցելության նպատակն է քննարկել, թե ինչպես կարելի է Չինաստանի եւ Սյունիքի մարզի միջեւ համագործակցության եզրեր գտնել։
«Սյունիքը Հայաստանի Հանրապետության համար մեծ կարեւորություն ունեցող մարզ է, վերջին տարիներին մեր երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության մեջ ամենաբարձր տոկոսն ունի հանքարդյունաբերական արտադրանքը, իսկ այն արտահանվում է հիմնականում Սյունիքից», – ասել է Ֆան Յոնգը՝ հավելելով, որ սա միակ ոլորտը չէ, որտեղ կարելի է համագործակցել, ու պետք է նոր բնագավառներ գտնել։ Այս առումով դեսպանատունը պատրաստակամ է նաեւ իրենց երկրի ներդրողներին ուղղորդել դեպի Սյունիք։
Հայկ Հարությունյանը, ողջունելով դեսպանին, նշել է, թե այս բարդ ժամանակաշրջանում նրա այցը Սյունիք ավելի է կարեւորվում, իսկ ՀՀ եւ Չինաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի հիմքում, որը լրանում է այս տարի, հազարամյակների պատմական բարեկամությունն է։
Մարզային իշխանությունները բարձրաստիճան դիվանագետին ներկայացրել են այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ Սյունիքը կարող է համագործակցել չինական կողմի հետ, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին կամ շահավետ լինել մարզի համար՝ փորձի փոխանակման առումով։
Հանդիպման ընթացքում, դիտարկելով հայ-չինական հարաբերությունների համատեքստում Սյունիքի զարգացման հնարավորությունները, քննարկվել են մի շարք ոլորտներ ու հարցեր, որոնք վերաբերում էին մասնավորապես կրթությանը, զբոսաշրջությանը, ճանապարհաշինությանը, այլ ենթակառուցվածքների, քույր քաղաքների ինստիտուտի գործարկմանը, տեղական ինքնակառավարմանը, սյունիքյան տեղական ապրանքատեսականու արտահանմանը եւ այլն։
Հետագայում առավել նեղ մասնագիտական խմբերով կողմերը կանցնեն դրանք խորացնելու գործնական քայլերի։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…