ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ղրղզստանի Չոլպան֊Ատա֊ում ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նախաճաշին քննարկել է տնտեսական համագործակցության ընթացքն ու նոր հնարավորությունները։
Ըստ Քերոբյանի՝ 2022թ. առաջին յոթ ամիսների տվյալներով Հայաստանը գրանցել է ԵԱՏՄ ամենաբարձր տնտեսական աճի ցուցանիշը` 13,1%։
Այս ցուցանիշը նաև լավագույններից է աշխարհում։














