Լրահոս 24/7
26.08.2022

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն Ադրբեջանին ռազմական օժանդակության դադարեցման համար ապահովել է 100․000-ից ավելի նամակ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն Ադրբեջանին ռազմական օժանդակության դադարեցման համար ապահովել է 100․000-ից ավելի նամակ

Վերջին շաբաթվա ընթացքում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից իրականացված համայնքային մոբիլիզացիայի արդյունքում` հանձնախմբի էլեկտրոնային կայքի ընձեռնած հնարավորություններով, Ամերիկայի հայ համայնքի ավելի քան 100․000 ակտիվիստներ, ԱՄՆ  ողջ տարածքից, նամակներ են ուղարկել իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախում շարունակական էթնիկ զտումների մասին և պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ալիևի ռեժիմին։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հաղորդագրության մեջ:

Ուղարկված նամակների մեջ հայկական ծագումով ԱՄՆ քաղաքացիները հարց են բարձրացրել․

«Ինչու՞ եք իմ տված հարկային դոլարներն ուղարկում նավթով հարուստ ադրբեջանցի զինվորականներին, որոնք քրիստոնյա հայերի էթնիկ զտում են իրականացնում վերջիններիս բնիկ հայրենիքում՝ Արցախում»։

Հատկանշական է, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրին», որի միջոցով ուղարկվում են նման գրությունները, բաժանորդագրված են նաև ԱՄՆ ոչ հայ քաղաքացիներ, կոալիցիոն գործընկեր կազմակերպությունների ակտիվիստներ, ովքեր նույնպես օժանդակում են Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աշխատանքներին։

Շարունակելով Ադրբեջանին ամերիկյան օժանդակությունից զրկելու պայքարի աշխատանքները՝ կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը և Դինա Թիթուսը նոր գործընթաց են սկսել Արցախի համար ամերիկյան օժանդակություն ապահովելու համար՝ խնդրելով օրենսդիրներին ստորագրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին ուղղված կոնգրեսական նամակը, որով վերջիններիս կոչ է արվում «անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախում վտանգի տակ գտնվող հայ բնակչությանը նշանակալի օժանդակություն հատկացնելու համար»։

Կոնգրեսականներին ուղղված նամակում Փալոնն ու Թիթուսը ընդգծում են՝ մինչև օրս ԱՄՆ ՄԶԳ-ն ընդամենը 5 միլիոն դոլար է հատկացրել Արցախից տեղահանվածների օժանդակությանը, ովքեր ներկայումս գտնվում են Հայաստանում։ Կոնգրեսականները այդ գումարի չափը բավարար չեն համարել հումանիտար ճգնաժամը լուծելու համար և մտահոգություն են հայտնել, որ Արցախի բնակչությունն առհասարակ այդ օգնությունը չի ստացել: Նամակով պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերին կոչ է արվում ավելացնել Արցախի ժողովրդին տրամադրվող անմիջական օգնությունը, խթանել Բայդենի վարչակազմի ջանքերն Արցախին անմիջականորեն աջակցելու ուղղությամբ, իրականացնել Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ կարիքների գնահատում։

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ջեքի Սփիերը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն արդեն իսկ հայտարարել են այս նախաձեռնությանն իրենց զորակցության մասին։ Հայ դատի հանձնախումբն աշխատանքներ է տանում հնարավորինս շատ կոնգրեսականների ստորագրություն ապահովելու համար։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Արագ արձագանքման ծրագրի» միջոցով այս դեպքում ևս կապահովվի մեծաքանակ անհատական նամակների հղում կոնգրեսական պաշտոնյաներին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է