Լրահոս 24/7

Մեկնարկում է ՀՀ ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտների ընդունման նոր փուլը

Հայաստանի ներդրումային խորհուրդը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հայտարարում է ՓՄՁ զարգացման խորհրդի անդամակցության հայտերի ընդունման նոր փուլը:

Հայաստանի ներդրումային խորհուրդը (IC Armenia-ն) ստեղծվել է 2007 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և ՀՀ կառավարության միջև հուշագրի հիման վրա վարչապետի որոշմամբ։ Ներդրումային խորհուրդը ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնեսի միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: Հայաստանի ներդրույամային խորհուրդը աջակցվում է ՎԶԵԲ-ի կողմից և ֆինանսավորվում Միացյալ Թագավորության Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի (GGF) կողմից:

Հաջողված բարեփոխումներ

Գործունեության 15 տարիների ընթացքում ՓՄՁ զարգացման խորհրդի միջոցով և Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագետների թիմի ղեկավարությամբ իրականացվել են 25 լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ ՏՏ նորաստեղծ ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմը, շրջանառության հարկի հարկման համակարգի ներդրումը, լիզինգային բարեփոխումները և շատ ավելին: 2012 թվականից ի վեր Հայաստանում կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի 18 նիստ, որից 17-ը վարել է ՀՀ վարչապետը, ինչպես նաև Ենթախորհրդի 11 նիստ, որից 5-ը վարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ Ենթախորհրդի նիստերի միջոցով ամսական առաջարկվում է միջինը 7-10 փոփոխություն ՓՄՁ գործունեությունը կարգավորող օրենսդրության մեջ:

Աշխատանքային կարգ

Խորհուրդը գործում է ենթախորհրդի ամենամսյա նիստերի միջոցով՝ Էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ, և խորհրդի եռամսյակային նիստերի միջոցով՝ փոխվարչապետի ղեկավարությամբ: Խորհրդի անդամները ներդրումային խորհրդի փորձագետների հետ միասին հայտնաբերում են Հայաստանում ՓՄՁ-ների անխափան գործունեությանը խոչընդոտող օրենսդրական բացերը և սերտորեն համագործակցում են համապատասխան նախարարությունների հետ՝ մշակելու բարեփոխումների փաթեթներ՝ ուղղված Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը:

Հայաստանի ներդրումային խորհուրդի փորձագիտական թիմն իրականացնում է տվյալների հավաքագրում, միջազգային փորձի ուսումնասիրություն, փորձագիտական քննարկումներ և վերլուծություն, որից հետո մշակվում է համապատասխան բարեփոխման օրենսդրական փաթեթը։ Էկոնոմիկայի նախարարության գլխավորությամբ ենթախորհրդի նիստերն ապահովում են բացահայտված հարցերի և առաջարկությունների նախնական քննարկումը: Զտված օրենսդրական խոչընդոտները հաջորդիվ քննարկվում են փոխվարչապետի գլխավորությամբ Խորհրդի նիստերի ժամանակ:

Ենթախորհուրդը բաղկացած է 11 անդամից՝ ներառյալ Հայաստանի գործարար համայնքը ներկայացնող ՀԿ-ներ, ասոցիացիաներ և հիմնադրամներ, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, Խորհրդի կազմում են նաև ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը, փոխվարչապետը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:

Ովքեր կարող են դիմել.

Խորհրդին կարող են անդամակցել գործարար համայնքի շահերը ներկայացնող բիզնես ասոցիացաներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև առևտրաարդյունաբերական պալատների և աջակցող դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ

Դիմելու կարգը.

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացնել հայտադիմումը, որը հասանելի է հետևյալ հղմամբ: Հայտատարարության, ինչպես նաև Վերակառուցման և Զարգացման Եվրապական Բանկի, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության և ՀՀ Կառավարության անդամների ուղերձի տեքստը հասանելի է այստեղ։ Լրացված դիմումի հետ միասին info@icarmenia.am և ppd@mineconomy.am էլ. փոստի հասցեներին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ փաստաթղթերը .

  1. Կազմակերպության կանոնադրության պատճեն
  2. Պետական գրանցման վկայականի պատճեն
  3. Խորհրդի կազմում ընգրկվելու նպատակով առաջարկվող թեկնածուի ինքնակենսագրականը (CV)

Խորհրդի կազմում ընդգրկվելու դիմում ներկայացրած հայտադիմումները ընտրում և փոխվարչապետի հաստատմանն է  ներկայացնում ՀՀ Էկոնոմիկայի նախարարը:

Դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 30-ն է:  

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

6 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

8 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

11 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

12 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

13 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

14 hours ago