Լրահոս 24/7

Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերին Հայաստանում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարներն օգոստոսի 26-ին Չոլպոն Աթայում կայացած հանդիպմանը պայմանավորվել են Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին Հայաստանում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն առաջարկել Է հաջորդ նիստն անցկացնել դեկտեմբերի 1-2-ը: Դրան ի պատասխան, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նշել Է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ առաջարկել է հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 20-21-ը, ինչի մասին համաձայնություն է ավելի վաղ ձեռք բերվել:

Վարչապետները մեկ անգամ եւս քննարկել են հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը և որոշել, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա Երևանում, հոկտեմբերին:

Ղրղզստանում կայացած նիստի ընթացքում քննարկվել են Միության շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, տրանսպորտային ինտեգրացիոն նախագծերի զարգացմանը, ալկոհոլային շուկայի կարգավորումներին և էլեկտրոնային առևտրի հարկային վարչարարության առանձին ասպեկտներին վերաբերող հարցեր:

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

4 hours ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

7 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

10 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

10 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

12 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

12 hours ago