Լրահոս 24/7
26.08.2022

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել․ ԱԳՆ. «Ազատություն»

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատը որևէ մեկը չի չեղարկել․ ԱԳՆ. «Ազատություն»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական ու համապարփակ կարգավորմանը, եւ այս մանդատը որեւէ մեկը չի չեղարկել:

Այս մասին, «Ազատության» խնդրանքով, արձագանքելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի նշանակմանը Բաքվի կոշտ արձագանքին, ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը։

Օգոստոսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է որպես Կովկասի հարցերով բանակցություններում գլխավոր խորհրդական։ 

ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարության համաձայն՝ Ռիքերը միաժամանակ կատարելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի գործառույթներն ու հանդես է գալու որպես Ժնևի միջազգային բանակցություններում ԱՄՆ պատվիրակության գլխավոր բանակցող։

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան էլ, մեկնաբանելով Բլինքենի նշանակումը, այդ քայլը որակել է իբրև «տարածաշրջանում ստեղծված իրողություններից հեռու մոտեցում»: 

«Գրեթե չգործող Մինսկի խմբին վերակենդանացնելու փորձերը կարող են հանգեցնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից ԱՄՆ-ի հեռացման»,- ընդգծել է նա:

ԱՄՆ պետդեպարտամենտից այսօր պատասխանել են ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հնչեցրած հայտարարությանը՝ նշելով. «Մենք հանձնառու ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ երկխոսության զարգացմանը տարբեր մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով փորձելու ենք հասնել երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»:

Լրահոս
Հոկեյը վերադառնում է Հայատաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են
15:16
Հոկեյը վերադառնում է Հայատաստան․ Fastex-ը և Yohealth-ը առաջնության գլխավոր հովանավորներն են
ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար. Պեսկով
15:02
ՌԴ-ն բաց է Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար. Պեսկով
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ
14:37
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ
ԱՄՆ-ն Ուկրաինային մի շարք պայմաններ է առաջադրել հակամարտությունը դադարեցնելու համար
14:22
ԱՄՆ-ն Ուկրաինային մի շարք պայմաններ է առաջադրել հակամարտությունը դադարեցնելու համար
Հայտարարագիր չլրացնող քաղաքացիներին քրեական հետապնդումներ են սպասվում. Խամոյան
13:55
Հայտարարագիր չլրացնող քաղաքացիներին քրեական հետապնդումներ են սպասվում. Խամոյան
Հայտարարագրման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը
13:30
Հայտարարագրման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում
13:21
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկայում
Արդարադատության լեզվի հետ կապված խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյան
13:06
Արդարադատության լեզվի հետ կապված խնդիր ունենք. Նիկոլ Փաշինյան
Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ փորձագիտական խմբին
12:47
Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ փորձագիտական խմբին
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
12:30
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է
12:16
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է
Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրել են Զատկի հրադադարի խախտման համար
12:00
Կիևն ու Մոսկվան միմյանց մեղադրել են Զատկի հրադադարի խախտման համար
Մեր քաղաքականությունը Կովկասում համակարգված է. Արաղչի
11:28
Մեր քաղաքականությունը Կովկասում համակարգված է. Արաղչի
Դուք իշխանություն չեք ուզում վերցնել, ձեր նպատակը հաջորդ ԱԺ-ում հայտնվելն է. Սիմոնյանն՝ ընդդիմությանը
11:21
Դուք իշխանություն չեք ուզում վերցնել, ձեր նպատակը հաջորդ ԱԺ-ում հայտնվելն է. Սիմոնյանն՝ ընդդիմությանը
Էրդոաղանի «դարաշրջանն ավարտվու՞մ է»
11:16
Էրդոաղանի «դարաշրջանն ավարտվու՞մ է»