Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում նախօրեին հանդիպեցի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին։
Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ հիշեցնելով, որ կառավարությունը, 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ, 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրեց Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող 15 բնակելի տների բնակիչներին բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան գնելու համար։
Այցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է նաև «Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգում» ենթածրագրի շինարարական աշխատանքների ընթացքին։













