Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին դատապարտել է Սիրիայում ԱՄՆ-ի իրականացրած հարձակումները:
«ԱՄՆ-ը Սիրիայի ժողովրդական խմբավորումների և հակաահաբեկչական ուժերի վրա իր բանակի վերջին գործողությունները որակել է որպես «ուղիղ պատասխան ԱՄՆ ուժերի դեմ շարունակվող հարձակումներին և սպառնալիքներին»։
Իրականում, Սիրիայում օկուպանտ Ամերիկայի ներկայությունը և Սիրիայի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանների դեմ նրա ագրեսիան է անօրինական և դատապարտելի»,- Regionmonitor-ի փոխանցմամբ՝ «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ խոսնակը: