Լրահոս 24/7
28.08.2022

Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ամեն ինչ անում են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը խաթարելու համար. Բաբայան

Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ամեն ինչ անում են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը խաթարելու համար. Բաբայան

Ադրբեջանը հերթական անգամ հարձակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ օգտագործելով իրեն բնորոշ դիվանագիտական բառապաշարը։ Այս մասին գրառում է կատարել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ օկուպացված Շուշիի տարածք մեկնելու առաջարկից հրաժարվելու Ադրբեջանի արձագանքին:

«Պատճառներից մեկը՝ Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների՝ օկուպացված Շուշի մեկնելուց հրաժարվելն էր։ Մենք ողջունում ենք այս հրաժարումը և այն համարում ենք կարևոր քաղաքական և մարդասիրական քայլ։

Սակայն Մինսկի խումբը փլուզելու Ադրբեջանի գործողությունների պատճառներն այլ տեղ են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի և, մասնավորապես, այդ խմբի համանախագահության ինստիտուտը փլուզելու Բաքվի շահագրգռվածության հիմնական պատճառն այն է, որ սրանով Ադրբեջանը փորձում է ոչնչացնել Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը, որը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և դրա կարգավորման բանակցային գործընթացի ճանաչված կողմ։ Իսկ համապատասխան փաստաթղթերի, հայտարարությունների և այլ քաղաքական ու իրավական ակտերի մեծ մասը գտնվում է Մինսկի խմբի և Մինսկի գործընթացի գործունեության ոլորտում։

Մինսկի խմբի և այդ խմբի համանախագահությունը լուծարումը, ըստ Բաքվի տրամաբանության, պետք է ոչնչացնի Արցախի դե ֆակտո և դե յուրե միջազգային դիվանագիտական կարգավիճակը։ Այստեղ Բաքուն և Անկարան գործում են միասին՝ ամեն կերպ օգտվելով Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև առկա հակասություններից, ինչը նույնպես ազդում է Մինսկի խմբի համանախագահության գործունեության վրա։ Բայց այս էմոցիոնալ սիրախաղը, որի միջոցով ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է հաճոյանալ Ռուսաստանին, բնականաբար տակտիկական ու ժամանակավոր քայլ է։

Ակնհայտ է, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանն ամեն ինչ անում են Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը խաթարելու համար՝ քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի դուրսբերմամբ կկործանվի նաև Արցախը, իսկ Արցախի կործանումը կբերի տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի Անդրկովկասում և հարակից հսկայական աշխարհաքաղաքական տարածություններում, ինչը էկզիստենցիալ սպառնալիքներ կստեղծի մի շարք երկրների, առաջին հերթին Ռուսաստանի համար։

Սա, ի դեպ, վտանգ է ներկայացնում նաև Արևմուտքի համար, պարզապես, երկարաժամկետ հեռանկարում։ Չի բացառվում նաև, որ Բաքվի` նման մաքսիմալիստական քաղաքականությունը նպատակաուղղված է նաև այս կարգի շանտաժի միջոցով հասնել Թուրքիային Մինսկի խմբի համանախագահող երկրներում ընդգրկելուն, որպես Բաքվին իր կոշտ դիրքորոշումը մեղմելու յուրատեսակ փոխհատուցում։

Ես վստահ եմ, որ այս և շատ այլ բաներ լավ են հասկանում Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում։ Ակնհայտ է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա ներկայիս համանախագահությունը դեռ այլընտրանք չունեն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններն հրաժարվել էին Շուշի այցելելուց:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է